Մաթեմատիկա

Նախագիծ 6

Image

Advertisements

Եսապատում.

keep-calm-and-graduate-school-3
2011 թ.: Մայիս ամիսն էր, երբ 9-րդ դասարանի քննություններից առաջ փողոցից ստացա դպրոցի այցեքարտը: Միանգամից նկատեցի դրա մեջ գրված լեզուների ցանկը, որոնք դասավանդվում էին այստեղ և որի մեջ կար նաև «թուրքերեն» բառը: Այս ժամանակ դեռ չէի սկսել թուրքերենի իմ ուսումնասիրությունը: Այդ ժամանակ դեռ շատ գիտելիքներ չկային իմ մեջ, որոնք հետագայում պետք է ագահաբար քաղեի նոր դպրոցիցս:
 
    Այսպիսով, ավարտել եմ Ա. Պ Չեխովի անվան դպրոցը: Ստացել եմ խորը, լուրջ գիտելիքներ՝ խորացված անգլերեն, հումանիտար առարկաներ: Սերը դեպի արևելագիտությունն արդեն սկսվել էր: Սակայն եթե իմ ճանապարհը շարունակեի այլ հանրակրթական դպրոցում, ապա դժվար թե բացի հանրակրթական ծրագրից ուրիշ գիտելիքներ ունենայի և, երևի, չէի ունենա բազմակողմանի հետաքրքրություններ և փորձառություն, որը ունեմ հիմա: Իսկ թե ինչպես է անցել իմ ճանապարհը, համառոտ կպատմեմ հիմա:

    2011թ. ամառվա օգոստոս ամիսն էր, երբ, վերադառնալով «Անդրանիկ» սկաուտական ճամբարից , սկսեցի մասնակցել մեդիադասերին: Այս ժամանակ առաջին հաջողությունս անգլերենի օլիմպիադայի հաղթանակն էր: Բայց սա դեռ սկիզբն էր:
Սեպտեմբերի 1: Ամեն ինչ անսովոր էր. զանգ չկար, կային համակարգիչներ. մինչ այդ անգամ հայերեն տպել չէի կարողանում: Սակայն իմ ամենասիրելի վայրը դարձավ ավագ-դպրոց վարժարանի ընթերցասրահը, որտեղ կյանքից ժամեր էին անցնում:
 
    Ավելի լավ է ձեզ հետաքրքիր դարձնելու համար պատմեմ, թե ինչերի եմ հասել, ինչեր եմ քաղել այս դպրոցից:
    Եթե խոսենք գիտելիքներից, ապա, կարող եմ ասել, որ իմ բազմակողմանի հետաքրքրությունները զարգացրել եմ այստեղ: Դե երևի 11-րդ դասարանի ամենասիրածս առարկան «արվեստն» էր: Ահռելի է գիտելիքների այն քանակը, որ ստացա այդտեղ: Միշտ կհիշեմ այն ոգևորությունը, որն ինձ ուղեկցում էր ամեն հինգշաբթի օրվա առաջին դասաժամին,  այդ հետաքրքիր ժամերը, որոնք, ավաղ, այնպես շուտ էին անցնում:
    Դպրոցում կարևորեցի այն, որ այստեղ կարող են քեզ դասավանդել ոչ միայն մարդիկ, ովքեր «ուսուցիչ» են կոչվում, այլ ընկերներ, որոնք քեզ ուղեկցում են քեզ անգամ հեռավոր ճամփորդությունների ժամանակ:
    Դե, չասեմ, թե ինչպիսի գիտելիքներ եմ ստացել, որովհետև թվարկելը շատ երկար կլիներ. թող այդ ամենն էլ իմ մեջ մնա:
    Ակամայից հարց է ծագում. բա դպրոցը բացի գիտելիքներից էլ ինչ պիտի տար:Բայց տվել է: Իսկ ճամփորդությունները: Ինձ թվում է, որ ոչ մի կրթական հիմնարկություն (երևի անգամ աշխարհում) այսքան չէր տա ինձ հնարավորություններ  ճամփորդելու, ինչքան սա տվեց: Ասեմ թիվը, թե ինչքան վայրերում եմ եղել և գուցե պարզ կլինի. շուրջ քառասուն, ևս 10-ը՝ Թուրքիայում, իսկ մոտ 15-20-ը՝ Վրաստանում: Ով կմտածեր, որ երեք անգամ կլինեմ Արցախում, կլինեմ Սյունիքում, վեց օր կլինեմ NASA-յի ճամբարում, կշրջեմ Արմ. Հայաստանում, կլինեմ այնպիսի էքստրեմալ վայրերում, որոնցից են Վայոց ձորի սարերը: Իսկ ինձ թվում է՝ եթե միայն Իզմիրի տիեզերական ճամբարը տար այս դպրոցը, ապա դարձյալ միայն դրա համար ուղիս կշարունակեի այստեղ:
Հիշում եմ, երբ առաջին տարվա հոկտեմբեր ամսին պատրաստվել էի դեպի Տաթև ճամփորդությանը, և դա չէր ստացվել: Պատճառը բերքահավաքն էր, որը պետք է լիներ Վայոց ձորում: Կարծես ամեն ինչ վերջացել էր, էլ ուրիշ ճամփորդություն չէր լինելու: Սակայն ուսուցիչներից մեկն ասաց, որ առջևում դեռ ինչքան ճամփորդություններ կլինեն: Այդ պահին այդ խոսքերը լուրջ չընդունեցի. մտածեցի, որ մխիթարանք են (մյուս տարվա նույն ամսին նույնպես հնարավորություն կար Տաթևը տեսնելու, բայց էլի բերքահավաքը խանգարեց): Սակայն հետագայում, իրոք, մասնակցեցի շատ ճամփորդությունների:
Եթե ամենահագեցած և ամենալավ ճամփորդությունը Իզմիրինն էր, ապա ամենակարևոր և ամենահեղաշրջումայինը «Ասպետ» ռազմամարզական ճամբարն էր, քանզի դրա շնորհիվ կարողացա սիրել հայրենիքս: Հիմա, կարելի է ասել, արդեն սկսել եմ հայրենանվեր մի փոքրիկ գործունեություն, ինչպես, ասենք, իմ տնօրենն է սկսել:
​Չեմ լքելու Հայաստանը. միգուցե այս ժամանակաշրջանում այսպիսի խոսքով ամեն ինչ ասված է արդեն:  
Դպրոցում իմ մեջ առաջացան այնպիսի արտառոց նպատակներ և ցանկություններ, որոնք ապագայում, անշուշտ, իրակացնելու եմ: 
Ես ինձ համարում եմ փնտրող մարդ: Փնտրեցի գիտելիքներ, ստացա դրանք, փնտրեցի հենց այսպիսի մի հիմնարկ և ստացա այդ: Իսկ դպրոցի դերն ինձ ուղղորդելու հարցում անհերքելի է:
    
Երջանիկ եմ ես: Երջանիկ եմ, քանզի այսքան բաների եմ հասել: Չեմ ուզում եսասեր լինել, բայց, մեկ-մեկ ինձ թվում է , որ այնքան բաների, ինչքանի ես եմ այստեղ հասել, ոչ ոք չի հասել: Բայց ես իրոք ուզում եմ, որ մյուսները ինձանից հարյուրապատիկի հասնեն: Եվ երջանիկ եմ նրա համար, որ երկու ամսից քննություններս ավարտվում են:
 
    Դպրոցում պաշտել եմ գրադարանը, սակայն չեմ կարողանում մինչև այժմ համակերպվել այն մտքի հետ, որ միջինի գրադարանն այլևս չկա:
Դպրոցում իմ կողմից ողջունելի էր locker-ների՝ միջանցքի պահարանների առկայությունը: Անկեղծ ասած, միայն ամերիկյան ֆիլմերում էի տեսել նմանատիպ բան:
 
    Սակայն չեմ մոռանում անդրադառնալ նաև թերություններին դպրոցի: Նախ, առաջին թերությունն այն է, որ դպրոցը շատ է ենթարկվում վերանորոգումների: Միջանցքը փոխվում է, դասարաններն էլ, միջավայրն էլ: Միգուցե սա լավ է՝ հարմարվելու քսանմեկերորդ դարին, որի մեջ ահռելի արագությամբ են տեղի ունենում փոփոխություններ: Սակայն, եթե տարիներ հետո այցելության գամ այստեղ, չեմ կարող ասել այպիսի խոսքեր. «Սա այն անկյունը չէ, որտեղ այսինչ գիրքն էինք կարդում, սա այն վայրը չէ, որտեղ իմ ժամերն էի անցկացնում»: Անգամ արվեստի դասարանն էլ գոյություն չունի:

 
    Սակայն, եթե հարցնեք, թե արդյոք ուզում եմ լքել դպրոցը, ապա կպատասխանեմ՝ այո: Արդեն այո: Գիտեք, երեք տարին շատ հագեցած էր և արդեն՝ բավական: Նախ ուզում եմ շուտ ավարտել ընդունելության քննությունները, հետո՝ սովորել համալսարանում: Իսկ առաջին պատճառը միգուցե այն է, որ արդեն ուզում եմ այն մարդկանց, ովքեր ինձ գիտելիք են փոխանցում, ոչ թե անվանեմ դասատու, այլ՝ դասախոս:
 
    Դպրոցն ինձ դարձրեց համարձակ: Համարձակ, որ մենք կլինենք մեր երկրի ապագան, կփոխենք ամեն ինչ դեպի լավը: Մինչ այսօր էլ զարմանում եմ, թե ինչպես կարողացա Արցախի ԿԳ նախարարի կողքին առանց կաշկանդվելու իմ «ճառն» արտասանել: Այդտեղ, նույնպես, կա դպրոցի դերը:
 
 
    Մի խոսքով, ավարտեմ նյութը տիար Բլեյանին շնորհակալության խոսքով: Լուսավոր մարդ, նորարար, վերափոխող պետությունը, իսկ ապա՝ նաև ամբողջ մարդկությունը: Ահա իմ տնօրենը, ով հենց այդ նույն հատկանիշներն էլ փոխանցել է ինձ:
 
Շնորհակալություն ամեն ինչի համար: ​

Առաջադրանք մաթեմատիկայից. մաս III

Image

Այն կոտորակը, որի մեջ հայտարարը  մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ: Թվի այն մասը, որը գրված է ստորակետից առաջ, կոչվում է կոտորակի ամբողջ մաս, իսկ այն մասը, որը գրված է ստորակետից հետո` կոտորակային մաս:  Կարգ է կոչվում այն տեղը, որը զբաղեցնում է դրական տասնորդական կոտորակի դիրքային մեջ թվանծանը: Տասնորդական կոտորակի մեծությունը չի փոխվի, եթե տասնորդական կոտորակին աջից գրենք ցանկացած քանակով զրո: Օրինակ. 0,26; 0,260; 0,2600

Եթե ցանկանում ենք բազմապատկել տասնորդական կոտորակը կարգային միավորով, պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, որքան զրո կա կարգային միավորում: Եթե այս դեպքում զրոների քանակը չի բավարարում կամ հավասար է, ապա նախօրոք պետք է զրո ավելացնենք ձախից տասնորդական կոտորակին:

Տասնորդական կոտորակների գումարում.

Նախ պետք է տասնորդական կոտորակները գումարել սյունակով, այնպես, որ մի ստորակետը լինի մյուսի տակ: Կոտորակների միջև պետք է դնել + նշանը, իսկ ներքևում պետք է քաշել գիծ: Ստորակետերը պետք է անտեսել, իսկ հետո գումարել համապատասխան բնական թվերը: Վերջում պետք է ստացված թվի գրառման մեջ դնել ստորակետ` գումարելիների ստորակետների ներքևում:

Տասնորդական կոտորակների հանում.

Պետք է հանելին գրել նվազելիի տակ այնպես, որ ստորակետերրը իրար տակ լինեն: Կոտորակների մեջ պետք է դնել հանման նշանը, իսկ ներքևում` գիծ: Ստորակատերը պետք է անտեսել, ապա հանել համապատասխան բանական թվերը: Վերջում պետք է ստացված գրառման մեջ դնել ստորակետ` նվազելիի և հանելիի ստորակետերից ներքև:

Տասնորդական կոտորակների բազմապատկում.

Պետք է անտեսել կոտորակների միջև եղած ստորակետերը` բազմապատկելով կոտորակների բացարձակ արժեքները: Հետո պետք է ստացված արտադրյալի մեջ աջից ստորակետով առանձնացնել այնքան թվանշան, որքան թվանշան կա երկու արտադրիչների կոտորակային մասերում: Հետո պետք է ստացված արտադրյալից առաջ դնել + նշանը, եթե բազմապատկվող կոտորակների նշանները տարբեր են:

Տասնորդական կոտորակների բաժանանումը.

Եթե տասնորդական կոտորակը բաժանում ենք որևէ բնական թվի վրա, ապա պետք է անտեսել ստորակետը, այնուհետև կատարել բաժանման հետևյալ գործողությունները: Այն ժամանակ, երբ ավարտվում է գործողությունը, քանորդում պետք է դնել ստորակետ: Մի տասնորդական կոտորակը մեկ ուրիշ տասնորդական կոտորակի բաժանելու համար պետք է նախ բաժանելիի և բաժանարարի ստորակետերը տեղափոխել դեպի աջ այքան թվանշանով, քանի թվանշան որ ստորակետից հետո կա բաժանարարում, ապա պետք է կատարել բնական թվերի բաանումը: 

Առաջադրանք մաթեմատիկայից. մաս II

Image

Իրական թվեր

Իրական թվերը ներառում են իրենց մեջ դրական տասնորդական թվերը, բացասական տասնորդական կոտորակները, զրոն: Սրանք կոչվում են իրական թվերի բազմություն: Դրանք նշանակվում են R տառով: 
Կոտորակներ.
Կոտորակները լինում են երկու տեսակի. սովորական և տասնորդական: Այն կոտորակները, որոնք ցույց են տալիս երկու թվերի հարաբերություն, կոչվում են սովորական (1/18, 20/30): Իսկ տասնորդական են կոչվում այն կոտորակները, որոնք դրվում են ստորակետով (1,5 8,01):
Տասնորդական կոտորակները լինում են երկու տեսակի: Դրանք են՝ կանոնավոր և անկանոն: Կանոնավոր կոչվում են այն կոտորակները, որոնց հայտարարը մեծ է համարիչից (որպես օրինակ բերեմ 1/10 թիվը): Իսկ անկանոն են կոչվում այն կոտորակները, որոնց հայտարարը փոքր է համարիչից (5/3):
 
Կոտորակների հետ կարելի է տարբեր գործողություններ կատարել: Դրանցից է նախ գումարումը: Ինչպե՞ս գումարել կոտորակ:
Նախ՝ եթե գումարվող կոտորակների հայտարարները նույնն են, ապա պետք է միայն իրար գումարել համարիչները, իսկ հայտարարը թողնել նույնը: Օրինակ. 1/8+1/8= 2/8:
Իսկ եթե կոտորակների հայտարարները տարբեր են, ապա պետք է կոտորակները բերել ընդհանուր հայտարարի, այնուհետև այդ թիվը բաժանել առաջին կոտորակի հայտարարին, բազմապատկել համարիչով: Այնուհետև նույնը կատարել մյուս կոտորակի հետ: Վերջում պետք իրար գումարել այն թվերը, որոնք ստացել էինք համարիչում: 
Հանում: Եթե տրված կոտորակների հայտարարները նույնն են,ապա, ինչպես գումարման մեջ, այնպես էլ այստեղ պետք է անել նմանատիպ գործողություն՝ հանելով առաջին համարիչից մյուսը:
 
Իսկ տարբեր հայտարարներով կոտորակների դեպքում պետք է բերել հայտարարի, այնուհետև այդ թիվը բաժանել առաջին կոտորակի հայտարարին, բազմապատկել համարիչով: Հետո պետք է բաժանել կոտորակի հայտարարին, բազմապատկել համարիչով: Վերջում էլ երկու համարիչներն իրարից հանել և ստանալ պատասխանը:
Բազմապատկում: Այս գործողությունը կատարելու համար պետք է մեկ համարիչը բազմապատկել մյուս համարիչով, իսկ մի հայտարարը՝ մյուսով և ստանալ պատասխանը:
Բաժանում: Իսկ բաժանման համար պետք է կատարել հետևյալը. առաջին կոտորակի համարիչը պետք է բազմապատկել մյուսի հայտարարով, իսկ հայտարարը՝ համարիչով: Այսպիսով, դրանք կոտորակների հետ կատարվող գործողություններն էին:
 
 

 

 

 

 

 

Իրան. կիսամյակային առաջադրանք աշխարհագրությունից

Image

 

Տարածքը՝ 1,648,196 քառ. կմ

Բնակչությունը՝՝  75,077,547 

Մայրաքաղաքը՝ Թեհրան

 

Image

 

Աշխարհագրական դիրքը.

Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղակայված է Հարավարևմտյան Ասիայի արևելյան մասում: Այն ունի պետական սահմաններ այնպիսի երկրների հետ, որոնցից են Պակիստանը, Աֆղանստանը (արևելք), Թուրքմենստանը (հյուսիս-արևելք), Հայաստանը, Ադրբեջանը (հյուսիս), Թուրքիա (հյուսիս-արևմուտք), Իրաք (արևմուտք):  Երկիրը հարավարևելյան մասում ողողվում է Արաբական ծովով, հարավարևելյան մասում՝ Պարսից ծոցով, որը միանում է Օմանի ծոցին Հորմուզի (Օրմուզի) նեղուցով: Երկիրը զբաղեցնում է Իրանական լեռնաշխարհի տարածքը, որը Հարավարևմտյան Ասիայում ամենամեծ ու ամենաընդարձակ լեռնային և տափաստանային տարածքն է: Երկրի մակերևույթը լեռնային է: Հյուսիս-արևելքում այն սահմանակցում է Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասին, հյուսիս-արևելքից այն եզերված է Էլբուրսի լեռներով: Արևելքում ձգվում են Թուրքմենա-Խորասանյան լեռները, հարավում և հարավարևելքում՝ Զագրոսյան լեռները: Իսկ հարավ-արևելքում ձգվում են Մեկրանի լեռները: Իրանում մեծ տարածք են զբաղեցնում Դեշտե Կևիր (Մեծ Աղի) և Դեշտե Լուտ անապատները: Երկրում կան նաև ցածրադիր տեղամասեր, որոնցից է Հարավ- Կասպիական դաշտավայրը (Կասպից ծովի հարավային մաս), որը երկրի ամենայուրացված և բերրի տեղամասն է: Նաև կարևոր տեղամասեր են հողագործության համար Գորգանի (հարավ-արևելք) և Խուզիստանի հարթավայրերը (երկրի արևմուտք):

Image

Օգտակար հանածոները.

Իրանը չափազանց հարուստ է նավթի պաշարներով, որոնք տեղակայված են Խուզիստան նահանգում: Նավթի պաշարներ կան նաև երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրանը հարուստ է նաև գազով, քարածխով: Այսպիսով, այս երկիրը հարուստ է վառելիքաէներգետիկ պաշարներով: Բացի այդ՝ կան նաև շինարարական բազում տեսակի նյութեր: Երկիրը հարուստ է նաև ուրանով ու սև և գունավոր մետաղներով:

Կլիման.

Այն շատ բազմազան է: Երկրի կենտրոնական մասերը շատ չոր են: Այստեղ գերիշխում է մերձարևադարձային չոր կլիման, իսկ երկրի Մերձկասպյան շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային կլիման: Ամառն ամենուրեք չոր է: Կանոնավոր տեղումներ են ստանում Էլբուրսի լեռները (50-500մմ):

Ջրային ռեսուրսներն աղքատ են: Ամենախոշոր գետն Արաքսն է: Մեծ է նաև Շատ էլ-Արաբի վտակ Կարունի դերը: Իրանում մեծ դեր են խաղում գրունտային ջրերը, որոնք դեռևս հնագույն ժամանակներից օգտագործվել են մարդկանց կողմից: Որպեսզի նվազեցվի գոլորշացման ծավալը, կառուցվել են մեծ թվով քյահրեզներ՝ ստորգետնյա ջրանցքներ: Սակայն Իրանում մեծ թիվ են կազմում լճերը, որոնցից են Ուրմիան (Օրումիյե) և Դերյաչեյե Նամեկը:

Հողային ծածկը անապատային, կիսաանապատային և տափաստանային է: Անտառները շատ են երկրի հյուսիսային մասում: Բարձր լեռներում շատ են ալպյան մարգագետինները:

Պետական կառուցվածքը.

Երկիրը իսլամական հանրապետություն է: Երկրի օրենսդիր իշխանությունը միապալատ մեջլիսն է: Երկրի գործադիր իշխանությունը գտնվում է նախագահի ձեռքում, ով նշանակում է վարչապետին: Երկիրը 1979թ.-ից կոչվում է Իրան, իսկ մինչ այդ՝ Պարսկաստան:

Բնակչություն.

Իրանը բազմազգ երկիր է: Երկրում ամենաշատ թիվ են կազմում պարսիկները: Մեծ թիվ են կազմում նաև ադրբեջանցիները (20%), քրդերը (10%): Բացի այս երեքից Իրանում ապրում են նաև մեծ թվով գիլյանցիներ (Կասպից ծովի հարավ-արևմուտք), հայեր (200 հզ.), մազանդարանցիներ (Կասպից ծոցի հարավ), լուրեր, բախտիարներ, բելուջներ, թաթեր, թալիշներ, աֆղաններ, տաջիկներ: Կան որոշ ցեղախմբեր, որոնք քոչվորային կամ կիսաքոչվորային կյանք են վարում:  Իրանի ուրբանիզացման մակարդակը 69% է:

Երկրի պետական կրոնն իսլամն է (98%): Գերակշռում է իսլամի շիա ուղղությունը (90%): Բնակչության աճը 1.3%o է: Իրանում տղամարդկանց թիվն ավելի շատ է կանանցից: Երկրում չի դիտվում  ոչ արտագաղթ և ոչ էլ ներգաղթ:

Երկր մայրաքաղաքը Թեհրանն է: Մեծ քաղաքներ էն համարվում Սպահանը, Թավրիզը, Շիրազը, Մաշհադը, նաև՝ Յազդը, Զահեդանը: Բնակչությունը տեղաբաշխված է շատ անհավասարաչափ: Միջին խտությունը կազմում է 44 մարդ/ քառ. կմ: Լավ բնակեցված են երկրի ծովային և գոգավորությունների միջև գտնվող հատակային տեղամասերը:

Image Աբադան

 

Տնտեսությունը.

Իրանը մինչև անցյալ դարի 70-ական թվականները գյուղատնտեսական երկիր էր, իսկ դրանից հետո արդեն՝ արդյունաբերական: Նավթի պաշարները կենտրոնացված են Խուզիստանում: Դրա արդյունաբերությունը մինչև Իրաքյան պատերազմն ավելի զարգացած էր, քան հիմա: Նավթավերամշակման կենտրոն է համարվում Աբադան քաղաքը: Մեծ է նաև լվացքի փոշու և պարարտանյութերի արտադրությունը:

Հանքարդյունաբերության մեջ մեծ դեր ունի գազի պաշարը: Գազ է արտահանվում Եվրոպական երկրներ՝  Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա: Գազ է արտահանվում նաև Հայաստան:

Սպահանում գործում է սև մետաղաձուլության գործարան, որն արտադրում է մեծ թվով պողպատ: Երկրում ձուլվում է նաև ալյումին: Իրանում զարգացած են նաև մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրությունը, արդյունաբերության ավանդական ճյուղերից տեքստիլի, կաշվի- կոշիկի, սննդի արտադրությունը: Կան նաև փայտամշակման ձեռնարկություններ:

Գյուղատնտեսությունը.

Երկրի գյուղատնտեսության մեջ մեծ դեր է խաղում բուսաբուծությունը: Գյուղատնտեսությանը պետք է ոռոգում, որը բավականին ծանր գործ է: Առավել զարգացած է ցորենի արտադրությունը: Բրինձ մշակվում է Կասպից ծովի հարավային շրջաններում, իսկ գարի՝ երկրի հյուսիսային շրջաններում: Տեխնիկական մշակաբույսերից կարևոր նշանակություն ունեն կանեփը, բամբակենին, ծխախոտը: Զարգացած են անասնապահությունը, այգեգործությունը, խաղողագործությունը: Պարսից ծոցի առափնյա շրջաններում աճեցվում է փյունիկյան արմավենի:

Իրանում կիսաքոչվոր և քոչվոր կյանք վարող մարդկանց զբաղմունքը էքստենսիվ գյուղատնտեսությունն է: Մեծ է Իրանում ոչխարների ու այծերի գլխաքանակը, որով Իրանն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում՝ Չինաստանից, Հնդկաստանից և Ավստրալիայից հետո: Ոչխարաբուծությունը հիմնականում տարածված է կիսաանապատային, անապատային, լեռնային մարգագետինների շրջաններում: Խոշոր եղջերավոր անասնաբուծությունը տեղաբաշխված է քաղաքային բնակավայրերի մերձակայքում:

Իրանի տրանսպորտի գլխավոր ձևերը ավտոմոբիլայինն ու երկաթուղայինն են: Գլխավոր երկաթուղային ճանապարհը Անդրիրանականն է: Իրանը Ջուլֆայի երկաթուղու շնորհիվ կապված է Անդրկովկասինին: Ավտոճանապարհների երկարությունը 60 հզ. կմ-ից էլ ավել է: Ասֆալտապատ է երկրի տարածքի մոտ 20 հզ. կմ-ը: Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային ճանապարհների մեծ հանգույց է Թեհրան քաղաքը: Նավթի արտահանման մեծ կենտրոններ են Աբադանն ու Խորամշահրը:

Երկրից արտահանվում են գազ, նավթ, չոր մրգեր, գորգեր, բամբակ, գործվածքեղեն, տրիկոտաժ, կոշկեղեն, նավթաքիմիական ապրանքներ: Ներմուծվում են մեքենաներ, տրասնպորտային սարքավորումներ, քիմիկատներ, պարեն: Առևտրական գործընկերներ են Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իտալիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը:

 

 

Օգտագործված գրականություն.

http://gradaran.mskh.am/sites/default/files/ASHKHARHAGRUTYUN-8.pdf

http://www.operationworld.org/iran