Հ. Թումանյանի «Ձևն ու հոգին» հոդվածի վերլուծությունս

Image Մենք ծախսել ենք մեր ամբողջ կյանքը կրոնական ծեսերի վրա, մինչդեռ մեր միտքը հաստատուն չէ։ Ավելի լավ կլինի, որ թողնենք այդ արտաքին դրսևորումները և կենտրոնանանք մտավոր զարգացման վրա։

-Սանթ Քաբիր, XV դարի հնդիկ միստիկ գրող

Այս հոդվածի մեջ Թումանյանը քննադատում էր ժողովրդի ոչ խորին գիտելիքները, իրերի ոչ թե «հոգուն», այլ՝  «ձևին» ուշադրություն դարձնելը։ Գրողի ասելով՝ մարդիկ ձգտում են դեպի հեշտը, իսկ հեշտը հենց ձևն է։ Իսկ երբ չեն հասկանում որևէ բանի իմաստը՝ «հոգին», սկսում են սիրել ձևապաշտությունը։ Սկզբից նա քննդատում է եկեղեցու մասին ժողովրդի ունեցած սխալ պատկերացումները։ Եկեղեցին այդ գմբեթ, խորան ունեցող շինությունը չէ, այլ՝ հավատացյալների համախմբումը։ «Եկեղեցի»  բառը հենց ծագել է հունարեն «էկլեսիա» բառից, որը նշանակում է խորհուրդ։ Իսկ դրանցում վառվող մոմերը, որոնք անցյալում ծառայել են որպես վաղ քրիստոնյաների քարանձավները լուսավորելու միջոց, այժմ կրում են ձևական բնույթ։ Continue reading

Ղուկաս Սեբաստացու աշխատությունը

$(KGrHqF,!n0E63WBU6nUBOygtuvPCg~~60_35 (1) Ղուկաս Սեբաստացու այս պատմական աշխատությունը գրվել է 1736-1737թթ.։ Նրան հաջողվել է փրկել Սյունիքում տեղի ունեցած դեպքերը մոռացումից և ցույց տալ դրանք ապագա սերունդներին։ Նա Վենետիկի միաբանության անդամ էր։ Բացի այս պատմությունից՝ նա գրել է նաև <<Համառօտ պատմութիւն թագաւրաց Հայոց և Աշխարհագրություն Հայաստանի և Աշխարհագրական բառարան>> և 1737թ. կազմել Դավիթ բեկի մարտերի քարտեզը։ Ղ. Սեբաստացու կյանքն անցնում էր ամենօրյա գիտական պարապունքներով, և սրանից կարող եմ հետևություն անել, որ գրողը լրջորեն պետք է որ կենտրոնացած լիներ պահպանելու պատմ. իրադարձությունները, և որ այս գործը պետք է որ լինի հավաստի։ Continue reading

Գոթական ճարտարապետություն

Image

Գոթական ճարտարապետությունը ծնունդ է առել ռոմանական ոճի զարգացման և Վերածննդի ժամանակաշրջանների միջև։

Ի տարբերություն ռոմանական տաճարների, որոնք ունեն միայն կլորավուն կամարներ՝ առանց վիտրաժային պատուհանների, գոթական տաճարների պատուհաններից ավելի շատ լույս էր ներս ընկնում։ Իսկ վիտրաժների գույների շնորհիվ տաճարի ներսում տիրում էր դրախտային և աստվածային մի տեղում գտնվելու տրամադրություն։ Մյուս բնորոշ գծերից էին. «թռչող հենարանները»՝ կոնտրֆորսները, սրածայր կամարների և ծայրաձողերի առկայությունը։ Continue reading

Կիսամյակային հաշվետվություն

Կիսամյակս սկսվեց դասերիս նվիրվելու բուռն տրամադրությամբ։ Մասնակցել եմ մի շարք ճանապարհորդությունների՝ դեպի Գյումրի, Վրաստան (Ռուսթավելու մրցույթին), Լաստիվեր և Արցախ։ Մասնակցել եմ <<Զարթոնքի սերունդ>> հեռուստախաղին։

Ընտրովի առարկաներս էին՝ պատմություն, անգլերեն, հայոց լեզու։ Ակումբ. գործունեություն՝ էկո-հայրենագիտական և անգլիախոսների։

Կիսամյակի ընթացքում, բացի հանրակրթական ուսուցման ծրագրից, ուսումնասիրել եմ կրոնների պատմություն, արվեստի պատմություն և ալ առարկաներ։ Continue reading

Էներգամատակարարում

Կարդացի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի երեսունմեկերորդ գլուխը։ Ընտրեցի <<Էներգամատակարարում>> պայմանագիրը։ Կփորձեմ հակիրճ ներկայացնել այս պայմանագիրը։ Կազմված է տասնմեկ հոդվածից (550-560)։ Մի քանի պայմնագրեր կապված են այլ օրենսգրքի այլ գլուխների հոդվածներ հետ։

Էներգամատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր՝  էներգամատակարարողի և աբոնենտի (սպառողի) միջև։ Սպառողը պարտավորվում է պահել սպառման ռեժիմը, պահպանել էներգետիկ ցանցերի անվտանգությունը։   Continue reading

Cultural Influence

Cultural Influence

            What is cultural influence? It means when one nationality (or a country) affects the other with the help of its culture.

But how?

I think it can be done only by force and power. You can look at the World’s history:  every powerful nation tried to conquer the other with weapon. I can bring some examples: Alexander the Great conquered half of the world (including Armenia) and there started the era of Hellenism. It had its influence on Armenia, too. Many ancient pagan temples, baths were built in Armenia with Greek style.  One more example: In 630, when Islam was born in Arabic Peninsula Iran was a Zoroastrian country. But after Arabs conquered it, it became a Muslim country, because Arabs were Muslims, too.

So, the first way of culture influence was conquest. I wrote “was” cause it’ already a thing of past. Time has changed. And the cultural influence is done with the help of globalization. Every powerful country is doing its best to spread its culture language, traditions in other countries. Today many Armenians celebrate Halloween instead of other Armenian feasts. I can’t understand the reason why. Some people try to be like Europeans. Maybe they think that it is modern. And don’t you think that English lessons (not only English) that we have at school is the result of cultural influence? I think it actually is.

I think that culture is the main peculiarity of one nation. Everyone must respect and keep it.

So, the second way is globalization.

Կուսակցություններ

Կուսակցությունները նույն գաղափարախոսությամբ  առաջնորդվող մարդկանց հասարակական կազմակերպություններ են, որոնք իրենց նպատակն են համարում պետության կառավարումը վեևցնել իրենց ձեռքը կամ էլ այդտեղ մասնակցություն ունենալ հանրային կառավարման և տեղային ինքնակառավարման մարմինների իրենց ներկայացուցիչների շնորհիվ։ Կուսակցություններն ունեն իրենց ծրագրերը. Ամենն իր գաղափարախոսությունը տարածելը և իր նպատակներին հասնելը։ Կուսակցությունները ստաբիլ ստորակարգային քաղաքական կազմակերպություններ են, որոնք ունեն ազգային-կրոնական, քաղաքական-տնտեսական, կրոնական ուրույն իդելաներ։ Continue reading