Բառեր և թուրքերենում և հայերենում

Image

Նյութը գրվել է 2011թ., երբ ես սովորում էի 10-րդ դասարանում: Հուսով եմ’ օգտակար կլինի թուրքերենիս հետազոտությունը:

Կտամ իմ կարծիքը միայն. բառապաշարի մեջ կան այնպիսի բառեր, որոնք ուղղակի (իմ կարծիքով) չէին կարող ունենալ թյուրքական ծագում և եղել են հայերենի բառապաշարի անբաժան մաս, իսկ հետո նոր տեղ գտել մյուս լեզվում: Իհարկե, կան բառեր, որոնք իրանական ծագում ունեն, բայց եթե ուշադրություն դարձնեք, բառերից շատերը կենցաղային են, և ակնհայտ է, որ մինչև թյուրքական ցեղերի’ այս տարածք հայտնվելը, հայերը կենցաղում իրենց ունեցել են այդ կենցաղային իրերը: Նյութը ներբեռնելով համացանց’ նպատակ ունեմ ինչ-էր չափով օգտակար լինել, և եթե հնարավոր լինի, ինչ-որ չափով հարստացնել հայերեն համացանցը:

Թուրքերեն բառեր

1.topal

2.keyif

3.tel

4.haber

5.aziz

6.örnek

7.tembel

8.tamam

9.vahit

10.saat

11.hanım

12.tahta

13.bahçe

14.herif

15.tütün

16.güzel

17.yağ

18.yani

19.çay

Նրանց արտասանությունը

1.թոփալ

2.քեյիֆ

3.թել

4.հաբեր

5.ազիզ

6.օրնեք

7.թեմբել

8.թամամ

9.վահիթ

10.սաաթ

11.հանըմ

12.թահթա

13.բահչե

14.հերիֆ

15.թյություն

16.գյուզել

17.յաղ

18.յանի

19.չայ

Հայերենում(բարբառում, գրականության մեջ, խոսակցական լեզվում) օգտագործվող փոխառած բառեր 1.կաղ

2.տրամադրություն(կայֆ)

3.թել

4.լուր(խաբար)

5.քնքուշ, սիրելի

6.օրինակ

7.ծույլ

8.ամբողջ

9.ժամանակ(վախտ)

10.ժամ

11.տիկին(խանում)

12.տախտակ

13.այգի(բախչա)

14.չսիրված, չհարգված մարդ

15.ծխախոտ

16.գեղեցիկ

17.յուղ

18.այսինքն

19.թեյ

20.dükkan

21.meydan

22.gazocağı

23.peynir

24.vatan

25.halı

26.mum

27.hele

28.ses

29.zil

30.çadır

31.pazar

32.başıbozuk

33.bostan

34.boy

35.çavuş

36.şişe

37.zeytin

38.suç

39.pencere

40.dana

41.can

42.hayvan

43.rast gelmek

44.çare

45.kuş

46.bol

47.kanun

48.kurban

49.heves

50.çoban

51.lacivert

52.cehennem

53.nergis

54.Mısır

55.macun

56.kör

57.topal

58.sabun

59.cep

60.çöl

61.boğaz

62.cadı

63.sağ

64.çap

65.nazik

66.naz

67.cahil

68.al

69.aş

70.ahır

71.armağan

72.aslan

73.bacanak

74.pastırma

75.kadir

76.bağ

77.nar

78.çekiç

79.hala

80.dut

81.barışmak

82.göl

83.fındık

84.han

85.huğ

86.kadar

87.lisan

88.maymun

89.nal

90.aşık

91.pancar

92.zor

93.peş

94.pilav

95.şeytan

96.şeker

97.sağlam

98.nişan

99.yayla

100.şiş

101.tarçın

102.zorba

103.peri

104. haç

20.դյուքքյան

21.մեյդան

22.գազօջաղը

23.փեյնիր

24.վաթան

25.հալի

26.մում

27.հելե

28.սես

29.զիլ

30.չադիր

31.փազար

32.բաշըբոզուկ

33.բոսթան

34.բոյ

35.չավուշ

36.շիշե

37.զեյթին

38.սուչ

39.փենջերե

40.դանա

41.ջան

42.հայվան

43.ռասթ գելմեք

44.չարե

45.քուշ

46.բոլ

47.քանուն

48.քուրբան

49.հեվես

50.չոբան

51.լյաջիվերթ

52.ջեհեննեմ

53.ներգիս

54.Մըսըր

55.մաջուն

56.քյոր

57.թոփալ

58.սաբուն

59.ջեփ

60.չյոլ

61.բողազ

62.ջադը

63.սաղ

64.չափ

65.նազիք

66.նազ

67.ջահիլ

68.ալ

69.աշ

70.ահըր

71.արմաղան

72.ասլան

73.բաջանաք

74.փասթըրմա

75.քադիր

76.բաղ

77.նար

78.չեքիչ

79.հալա

80.դութ

81.բարըշմաք

82.գյոլ

83.ֆընդըկ

84.հան

85.հուղ

86.քադար

87.լիսան

88.մայմուն

89.նալ

90.աշըք

91.փանջար

92.զոր

93.փեշ

94.փիլավ

95.շեյթան

96.շեքեր

97.սաղլամ

98.նիշան

99.յայլա

100.շիշ

101.թարչըն

102.զորբա

103.փերի

104. հաչ

20.խանութ

21.հրապարակ

22.գազօջախ

23.պանիր

24.հայրենիք

25.գորգ(խալի)

26. մոմ

27. դեռ

28.ձայն

29.զանգ

30.վրան

31.շուկա

32.անկանոն զորք

33.այգի

34.հասակ

35.սերժանտ

36.շամփուր

37.ձիթապտուղ

38.մեղք

39.պատուհան

40.հորթ

41.կյանք, սիրտ

42.կենդանի

43.հանդիպել(ռաստվել)

44.ճար

45.թռչուն(ղուշ)

46.բավական

47. 1.կանոն 2.քանոն՝երաժշտ. գործիք

48.զոհ(ղուրբան)

49.տրամադրություն(հավես)

50.հովիվ

51.լաջվարթ(մուգ կապույտ)

52.դժոխք(ջանդամ)

53.նարգիզ

54. 1.եգիպտացորեն 2. Եգիպտոս

55.մածուկ

56.կույր

57.կաղ

58.օճառ

59.գրպան

60.անապատ(չոլ)

61.կոկորդ

62.պառավ(ջադու)

63.ողջ

64.չափս

65.քաղաքավարի

66.նազ, նազանք

67.տգետ, անգետ(ջահել)

68.կարմիր

69.ճաշ

70.ախոռ

71.նվեր

72.առյուծ

73.քենակալ

74.բաստուրմա

75.արժեք(ղադըր)

76.այգի(խաղողի)

77.նուռ

78.մուրճ(չաքուչ)

79.դեռ

80.թութ

81.հաշտվել(բարիշել)

82.լիճ

83.պնդուկ

84.խան

85.հյուղ, հյուղակ

86.չափ

87.լեզու

88.կապիկ

89.պայտ

90.աշուղ

91.բանջար, ճակնդեղ

92.դժվար, դժվարություն

93.փեշ, քղանցք

94.փլավ

95.սատանա

96.սաքար

97.մատղաշ, առողջ

98.նշան

99.յայլա, ամառային արոտավայր

100.շիշ

101.դարչին

102.բռնակալ

103.փերի

104. խաչ

Աստվածաշունչ և Ղուրան. քրիստոնեություն և իսլամ. տարբերություններ, նմանություններ

 

Image

Այս նյութը գրվել է 2011թ., երբ դեռ 10-րդ դասարանում էի սովորում, հուսով եմ’ օգտակար կլինի: 

  1. Նմանություններ.

Երկուսն էլ ստեղծվել են Մերձավոր Արևելքում: Իսլամը՝ Հիջազում, իսկ քրիստոնեությունը՝ Պաղեստինում: Դրանց հիմնադիրներն էլ Աստծո կողմից ուղարկվածներ էին, որոնք ուղարկված էին մարդկանց դեպի ճիշտ ուղղի առաջնորդելու համար:

 Երկուսի մեջ էլ խոսվում է Աբրահամի՝ այս երեք ժողովուրդների՝ արաբների, հրեաների, քրիստոնյաների հայր լինելու մասին:

 Երկուսն էլ հետևում են միաստվածության գաղափարին: Դասվում են որպես համաշխարհային կրոններ:

 Ունեն իրենց սրբավայրերը, իսլամինը՝ Մեքքա և Մեդինա, քրիստոնեությանը՝Երուսաղեմ:

 Ունեն իրենց խորհրդանշերը, իսլամինը՝ կիսալուսին, քրիստոնեությանը՝խաչ:

 Ունեն իրենց հոգևոր վայրերը, իսլամինը՝ մզկիթ, քրիստոնեությանը՝ եկեղեցի, տաճար:

 Երկուսն էլ ունեն իրենց սուրբ գրքերը, իսլամինը՝Ղուրան, քրիստնեությանը՝Աստվածաշունչ:

 Դրանք ստեղծել են ուրույն քաղաքակրթություններ: Երկուսի մեջ էլ կան տոներին նախորդող պասեր:

  Տարբերություններ.

 Քրիստոնեությունն ունի տաս պատվիրաններ, իսկ իսլամը՝ հինգը(դոգմաներ, հիմնասյուներ):

 Երկու կրոններին հետևողները ընդունում են Քրիստոսին որպես Աստծուց ուղարկված, բայց մուսուլմաններն ՝ որպես մարգարե, իսկ քրիստոնյաները՝որպես Աստծո որդի:

 Իսլամը, որպես արաբական ցեղերին միավորելու մի միջոց, ստեղծվեց վեցերորդ դարում, իսկ քրիստոնեությունը՝ դեռ դրանից մոտ վեց հարյուր տարի առաջ:

 Իսլամն ունի այսպես ասած միջազգային լեզու՝ արաբերենը, որով խոսել և քարոզել էր Մուհամմեդը:

 Իսլամը հիմնված է շարիաթի(իրավ. նորմերի և վարքի կոմպլեքս, որն ընկած է իսլամական աշխարհի իրավական կառույների հիմքում) և մազհաբի(կրոնա-իրավական դպրոց, մահմեդական դոգմաների մեկնաբանման յուրահատուկ ուղղություն) վրա: 

 Ի տարբերություն քրիստոնեության, որում մեղք գործածները կարող են ապաշխարել, իսլամն ավելի անհանդուրժող քաղաքականություն է վարում դեպի անհավատները՝ քարոզելով սրբազան պատերազմ(ջիհադ),նաև՝ հատուկ հարկ(ջիզիե):

 

2. Տարբերություններ.

1. Աստվածաշունչը բաղկացած է երկու գլխավոր մասերից՝ Հին և Նոր Կտակարաններ, որոնք էլ իրենց հերթին՝գլուխներից: Ղուրանը բաղկացած է հարյուր տասնչորս սուրահների(գլուխներից), որոնք էլ իրենց հերթին՝ այաթների(ֆրազների կամ խոսքերի):

2. Սուրահների դասավորություն այսպիսին է՝մեծից փոքր: Իսկ Աստվածաշնչում այս օրինաչափությունը բացակայում է:

3. Ղուրանն առաջին գրի է առնվել անմիջապես մարգարեի մահից հետո:

4. Ղուրանում կան նաև մեկնաբանություններ և բացատրություններ՝թաֆսիրներ, որոնք չկան Աստվածաշնչում:

5. Բոլոր սուրահները, բացի իններորդից, սկսվում են ավանդական նախերգանքով. «Հանուն բարեգութ և գթառատ Ալլահի»-«Բիսմի լյահ ար-րահմանի-ր-րահիմ»:

6. Աստվածաշնչում կան Քրիստոսի առակները՝ Աշխարհի վախճանի, բարության և այլ բաների մասին:

7. Սուրահները կարող են վերնագրվել «Կանայք»,«Հավատացյալներ»,«Արգելքներ»,«Գթասիրտ», և այլն, իսկ Աստվածաշնչում՝ «Մովսես Մարգարեի Հնգամատյան», «Ծննդոց», «Ավետարան» և այլն:

8. Ղուրանը արաբներին պահանջվում է կարդալ արաբերեն, քանի որ այդ լեզվով է խոսել Մուհամմեդը(ճիշտ է կան նաև տարբեր լեզուներով թարգմանություններ, բայց այդ լեզվով գրվածն է համարվում իսկականը):

9. Ղուրանն իմամները կարդում են հատուկ տոնայնությամբ, դադարներով, լսող մարդկանց վրա ներգործելու հմտություններով ձայնը ձգելով, առանց շտապելու:

10. Պահանջվում են Ղուրանի հետ վարվելու շատ ձևեր՝փոշոտ չպահել, չթողնել գետնի վրա, արմունկը չդնել վրան:

  Նմանություններ.  

1. Երկու գրքերում պատմության սկզբնական մասը(արմատները) գալիս են Աշխարհի արարման, Աբրահամի պատմություններից:

2. Խոսվում է Աշխարհի վախճանի, Ահեղ Դատաստանի մասին:

3. Լինելով սուրբ գրքեր՝երկուսի մեջ էլ կարելի է հանդիպել նկարազարդումներ և զարդանախշեր, Ղուրանում՝ արաբեսկներով և տարբեր իսլամական օրնամենտներով, Աստվածաշնչում՝ տարբեր մանրանկարներով:

4. Երկու գրքերն էլ գրի են առնվել հիմնադիրների մահերից հետո:

5. Ինչպես Աստվածաշնչում, այնպես էլ Ղուրանում ասվում է, որ Աստվածային խոսքը սկսվում է Ադամից՝ ներառելով Թաորատը(արաբ. Թորան), Զաբուրը(Սաղմոսը), Ինջիլը(Ավետարանը):

6. Երկու կրոնների հետևողների համար դրանց մեջ Աստծո խոսքն է գրված(շատ իսլամագետ-աստվածաբաններ Ղուրանի Կորան ալ-Քարիմ անվանումը,որը նշանակում է <<այն ինչը, որ կարդում են, արտասանում են>>, մեկնաբանում են որպես Աստծո հայտնությունը, խոսքը Մուհամմեդին):

7. Խոսվում է պատերազմի, ամուսնալուծության, կանանց, դրախտի(ջահնամի), դժոխքի(ջեննեթի) և վրեժի մասին:

8. Եվ Ղուրանում, և Աստվածաշնչում հանդիպում են ընդհանուր հիսուն հերոս, օրինակ՝ Աբրահամը, Մովսեսը, Ադամն ու Եվան, Աբելն ու Կայենը, Նոյը և այլն:

9. Երկու գրքերն էլ պատմության ընթացքում չեն ենթարկվել(Աստվածաշունչը չորրորդ դարում խմբագրվել է Կոստանդին կայսեր ժամանակ)

10. Շնորհիվ Աստվածաշնչի՝ քրիստոնյաներն ու հրեաները դասվում են որպես <<գրքի ժողովուրդներ>>՝<<ահլ ալ-քիթաբ>>, բայց գտնվում են անհավատների և մուսուլմանների միջև, քանի որ աղավաղել են սուրբ գրվածքը: