Իրան. կիսամյակային առաջադրանք աշխարհագրությունից

Image

 

Տարածքը՝ 1,648,196 քառ. կմ

Բնակչությունը՝՝  75,077,547 

Մայրաքաղաքը՝ Թեհրան

 

Image

 

Աշխարհագրական դիրքը.

Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղակայված է Հարավարևմտյան Ասիայի արևելյան մասում: Այն ունի պետական սահմաններ այնպիսի երկրների հետ, որոնցից են Պակիստանը, Աֆղանստանը (արևելք), Թուրքմենստանը (հյուսիս-արևելք), Հայաստանը, Ադրբեջանը (հյուսիս), Թուրքիա (հյուսիս-արևմուտք), Իրաք (արևմուտք):  Երկիրը հարավարևելյան մասում ողողվում է Արաբական ծովով, հարավարևելյան մասում՝ Պարսից ծոցով, որը միանում է Օմանի ծոցին Հորմուզի (Օրմուզի) նեղուցով: Երկիրը զբաղեցնում է Իրանական լեռնաշխարհի տարածքը, որը Հարավարևմտյան Ասիայում ամենամեծ ու ամենաընդարձակ լեռնային և տափաստանային տարածքն է: Երկրի մակերևույթը լեռնային է: Հյուսիս-արևելքում այն սահմանակցում է Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասին, հյուսիս-արևելքից այն եզերված է Էլբուրսի լեռներով: Արևելքում ձգվում են Թուրքմենա-Խորասանյան լեռները, հարավում և հարավարևելքում՝ Զագրոսյան լեռները: Իսկ հարավ-արևելքում ձգվում են Մեկրանի լեռները: Իրանում մեծ տարածք են զբաղեցնում Դեշտե Կևիր (Մեծ Աղի) և Դեշտե Լուտ անապատները: Երկրում կան նաև ցածրադիր տեղամասեր, որոնցից է Հարավ- Կասպիական դաշտավայրը (Կասպից ծովի հարավային մաս), որը երկրի ամենայուրացված և բերրի տեղամասն է: Նաև կարևոր տեղամասեր են հողագործության համար Գորգանի (հարավ-արևելք) և Խուզիստանի հարթավայրերը (երկրի արևմուտք):

Image

Օգտակար հանածոները.

Իրանը չափազանց հարուստ է նավթի պաշարներով, որոնք տեղակայված են Խուզիստան նահանգում: Նավթի պաշարներ կան նաև երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրանը հարուստ է նաև գազով, քարածխով: Այսպիսով, այս երկիրը հարուստ է վառելիքաէներգետիկ պաշարներով: Բացի այդ՝ կան նաև շինարարական բազում տեսակի նյութեր: Երկիրը հարուստ է նաև ուրանով ու սև և գունավոր մետաղներով:

Կլիման.

Այն շատ բազմազան է: Երկրի կենտրոնական մասերը շատ չոր են: Այստեղ գերիշխում է մերձարևադարձային չոր կլիման, իսկ երկրի Մերձկասպյան շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային կլիման: Ամառն ամենուրեք չոր է: Կանոնավոր տեղումներ են ստանում Էլբուրսի լեռները (50-500մմ):

Ջրային ռեսուրսներն աղքատ են: Ամենախոշոր գետն Արաքսն է: Մեծ է նաև Շատ էլ-Արաբի վտակ Կարունի դերը: Իրանում մեծ դեր են խաղում գրունտային ջրերը, որոնք դեռևս հնագույն ժամանակներից օգտագործվել են մարդկանց կողմից: Որպեսզի նվազեցվի գոլորշացման ծավալը, կառուցվել են մեծ թվով քյահրեզներ՝ ստորգետնյա ջրանցքներ: Սակայն Իրանում մեծ թիվ են կազմում լճերը, որոնցից են Ուրմիան (Օրումիյե) և Դերյաչեյե Նամեկը:

Հողային ծածկը անապատային, կիսաանապատային և տափաստանային է: Անտառները շատ են երկրի հյուսիսային մասում: Բարձր լեռներում շատ են ալպյան մարգագետինները:

Պետական կառուցվածքը.

Երկիրը իսլամական հանրապետություն է: Երկրի օրենսդիր իշխանությունը միապալատ մեջլիսն է: Երկրի գործադիր իշխանությունը գտնվում է նախագահի ձեռքում, ով նշանակում է վարչապետին: Երկիրը 1979թ.-ից կոչվում է Իրան, իսկ մինչ այդ՝ Պարսկաստան:

Բնակչություն.

Իրանը բազմազգ երկիր է: Երկրում ամենաշատ թիվ են կազմում պարսիկները: Մեծ թիվ են կազմում նաև ադրբեջանցիները (20%), քրդերը (10%): Բացի այս երեքից Իրանում ապրում են նաև մեծ թվով գիլյանցիներ (Կասպից ծովի հարավ-արևմուտք), հայեր (200 հզ.), մազանդարանցիներ (Կասպից ծոցի հարավ), լուրեր, բախտիարներ, բելուջներ, թաթեր, թալիշներ, աֆղաններ, տաջիկներ: Կան որոշ ցեղախմբեր, որոնք քոչվորային կամ կիսաքոչվորային կյանք են վարում:  Իրանի ուրբանիզացման մակարդակը 69% է:

Երկրի պետական կրոնն իսլամն է (98%): Գերակշռում է իսլամի շիա ուղղությունը (90%): Բնակչության աճը 1.3%o է: Իրանում տղամարդկանց թիվն ավելի շատ է կանանցից: Երկրում չի դիտվում  ոչ արտագաղթ և ոչ էլ ներգաղթ:

Երկր մայրաքաղաքը Թեհրանն է: Մեծ քաղաքներ էն համարվում Սպահանը, Թավրիզը, Շիրազը, Մաշհադը, նաև՝ Յազդը, Զահեդանը: Բնակչությունը տեղաբաշխված է շատ անհավասարաչափ: Միջին խտությունը կազմում է 44 մարդ/ քառ. կմ: Լավ բնակեցված են երկրի ծովային և գոգավորությունների միջև գտնվող հատակային տեղամասերը:

Image Աբադան

 

Տնտեսությունը.

Իրանը մինչև անցյալ դարի 70-ական թվականները գյուղատնտեսական երկիր էր, իսկ դրանից հետո արդեն՝ արդյունաբերական: Նավթի պաշարները կենտրոնացված են Խուզիստանում: Դրա արդյունաբերությունը մինչև Իրաքյան պատերազմն ավելի զարգացած էր, քան հիմա: Նավթավերամշակման կենտրոն է համարվում Աբադան քաղաքը: Մեծ է նաև լվացքի փոշու և պարարտանյութերի արտադրությունը:

Հանքարդյունաբերության մեջ մեծ դեր ունի գազի պաշարը: Գազ է արտահանվում Եվրոպական երկրներ՝  Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա: Գազ է արտահանվում նաև Հայաստան:

Սպահանում գործում է սև մետաղաձուլության գործարան, որն արտադրում է մեծ թվով պողպատ: Երկրում ձուլվում է նաև ալյումին: Իրանում զարգացած են նաև մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրությունը, արդյունաբերության ավանդական ճյուղերից տեքստիլի, կաշվի- կոշիկի, սննդի արտադրությունը: Կան նաև փայտամշակման ձեռնարկություններ:

Գյուղատնտեսությունը.

Երկրի գյուղատնտեսության մեջ մեծ դեր է խաղում բուսաբուծությունը: Գյուղատնտեսությանը պետք է ոռոգում, որը բավականին ծանր գործ է: Առավել զարգացած է ցորենի արտադրությունը: Բրինձ մշակվում է Կասպից ծովի հարավային շրջաններում, իսկ գարի՝ երկրի հյուսիսային շրջաններում: Տեխնիկական մշակաբույսերից կարևոր նշանակություն ունեն կանեփը, բամբակենին, ծխախոտը: Զարգացած են անասնապահությունը, այգեգործությունը, խաղողագործությունը: Պարսից ծոցի առափնյա շրջաններում աճեցվում է փյունիկյան արմավենի:

Իրանում կիսաքոչվոր և քոչվոր կյանք վարող մարդկանց զբաղմունքը էքստենսիվ գյուղատնտեսությունն է: Մեծ է Իրանում ոչխարների ու այծերի գլխաքանակը, որով Իրանն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում՝ Չինաստանից, Հնդկաստանից և Ավստրալիայից հետո: Ոչխարաբուծությունը հիմնականում տարածված է կիսաանապատային, անապատային, լեռնային մարգագետինների շրջաններում: Խոշոր եղջերավոր անասնաբուծությունը տեղաբաշխված է քաղաքային բնակավայրերի մերձակայքում:

Իրանի տրանսպորտի գլխավոր ձևերը ավտոմոբիլայինն ու երկաթուղայինն են: Գլխավոր երկաթուղային ճանապարհը Անդրիրանականն է: Իրանը Ջուլֆայի երկաթուղու շնորհիվ կապված է Անդրկովկասինին: Ավտոճանապարհների երկարությունը 60 հզ. կմ-ից էլ ավել է: Ասֆալտապատ է երկրի տարածքի մոտ 20 հզ. կմ-ը: Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային ճանապարհների մեծ հանգույց է Թեհրան քաղաքը: Նավթի արտահանման մեծ կենտրոններ են Աբադանն ու Խորամշահրը:

Երկրից արտահանվում են գազ, նավթ, չոր մրգեր, գորգեր, բամբակ, գործվածքեղեն, տրիկոտաժ, կոշկեղեն, նավթաքիմիական ապրանքներ: Ներմուծվում են մեքենաներ, տրասնպորտային սարքավորումներ, քիմիկատներ, պարեն: Առևտրական գործընկերներ են Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իտալիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը:

 

 

Օգտագործված գրականություն.

http://gradaran.mskh.am/sites/default/files/ASHKHARHAGRUTYUN-8.pdf

http://www.operationworld.org/iran

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s