Արիստիդ Մայոլ. հետազոտական աշխատանք արվեստից

Image

Աշխարհահռչակ կատալոնացի քանդակագործ, նկարիչ, գծագրիչ Արիստիդ Մայոլը ծնվել է 1861թ. դեկտ. 8-ին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բանյալ-սուր-Մերում (Ռուսիլյոնի շրջան)։ Նա XX դարի ամենահայտնի քանդակագործներից մեկն է։ Continue reading

Գոթական ճարտարապետություն

Image

Գոթական ճարտարապետությունը ծնունդ է առել ռոմանական ոճի զարգացման և Վերածննդի ժամանակաշրջանների միջև։

Ի տարբերություն ռոմանական տաճարների, որոնք ունեն միայն կլորավուն կամարներ՝ առանց վիտրաժային պատուհանների, գոթական տաճարների պատուհաններից ավելի շատ լույս էր ներս ընկնում։ Իսկ վիտրաժների գույների շնորհիվ տաճարի ներսում տիրում էր դրախտային և աստվածային մի տեղում գտնվելու տրամադրություն։ Մյուս բնորոշ գծերից էին. «թռչող հենարանները»՝ կոնտրֆորսները, սրածայր կամարների և ծայրաձողերի առկայությունը։ Continue reading

Բարոկկո և կլասիցիզմ

Image

Կլասիցիզմը ճարտարապետության մեջ ձևավորվել է իտալական Վերածննդի ժամանակ: Կլասիցիզմի մեջ շեշտը դրվում է համաչափության, համամասնության և շենքի մասերի կանոնավորության վրա, քանի որ այդ բոլոր դետալները վերցված էին հին Հռոմի ճարտարապետությունից: Այս ժամանակի ճարտարապետները ձգտում էին ստեղծել ամեն ինչ համաչափ: Այսպիսի շենքերի դետալներն են սյուները (նաև՝ քառանկյունի հարթ որմնասյուները), ճակատաքարերը, նաև՝ կիսաշրջանաձև կամարները, կիսագնդաձև գմբեթները, որմնախորշերը և էդիկուլաները: Continue reading

Անտուան Վատտո

Image Ֆրանսիացի այս հանրաճանաչ  գեղանկարիչը ռոկոկո ոճի հիմնադիրն է։ Նրա նկարներից ութը պահվում են Լուվրում։

Ծնվել է 1684թ. Ֆրանսիայի Վալանսյեն քաղաքում։ 1703թ.-ից մինչև 1708թ.-ը Վատտոն աշխատել է Կլոդ Ժիլլոյի արհեստանոցում, որտեղ նկարազարդում էր իտալական կոմեդիայի սյուժեներ։ Նրա՝ որպես նկարիչ ձևավորման այս ժամանակից մնացել է միայն մեկ նկար՝ <<Երգիծանք բժիշկների վրա>>: Continue reading