Էփթոն Սինքլեր. մեջբերումներ

 Image

Տեսական հայացքի և գործնական կիրառելիության միջև մեծ տարբերություն կա:

Փողն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի դեռ չի օգտագործվում այս կամ այն գործի մեջ: Continue reading

Advertisements

Օրհան Փամուկ

Image Ֆերիթ Օրհան Փամուկը թուրք (չերքեզական ծագում ունեցող) ականավոր գրող է, ակադեմիկոս և Նոբելյան մրցանակակիր։ Ծնվել է Ստամբուլում՝ ինժեների ընտանիքում։ Նրա հետաքրքիր գրքերը թարգմանվել են աշխարհի շուրջ վաթսուն լեզուներով՝ դառնալով Թուրքիայում ամենաշատը վաճառվողները։ Նա առաջին թուրքն էր, ով ստացավ այդ մրցանակը։ Բացի դրանից՝ նա արժանացել է նաև այլ մրցանակների։ Այժմ ապրում է Գոյայում՝ իր կնոջ՝ հայտնի հնդիկ գրող Քիրան Դեյսիի հետ, ով իրեն օգնում է շատ հարցերում։ Փամուկը նաև Նյու Յորքի համալսարանում դասավանդում է համեմատական գրականություն։

Նա գրում էր Թուրքիայի ներքին կյանքի, թուրք ժողովրդի, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության, առաջադիմության մասին։ Continue reading

Հ. Թումանյանի «Ձևն ու հոգին» հոդվածի վերլուծությունս

Image Մենք ծախսել ենք մեր ամբողջ կյանքը կրոնական ծեսերի վրա, մինչդեռ մեր միտքը հաստատուն չէ։ Ավելի լավ կլինի, որ թողնենք այդ արտաքին դրսևորումները և կենտրոնանանք մտավոր զարգացման վրա։

-Սանթ Քաբիր, XV դարի հնդիկ միստիկ գրող

Այս հոդվածի մեջ Թումանյանը քննադատում էր ժողովրդի ոչ խորին գիտելիքները, իրերի ոչ թե «հոգուն», այլ՝  «ձևին» ուշադրություն դարձնելը։ Գրողի ասելով՝ մարդիկ ձգտում են դեպի հեշտը, իսկ հեշտը հենց ձևն է։ Իսկ երբ չեն հասկանում որևէ բանի իմաստը՝ «հոգին», սկսում են սիրել ձևապաշտությունը։ Սկզբից նա քննդատում է եկեղեցու մասին ժողովրդի ունեցած սխալ պատկերացումները։ Եկեղեցին այդ գմբեթ, խորան ունեցող շինությունը չէ, այլ՝ հավատացյալների համախմբումը։ «Եկեղեցի»  բառը հենց ծագել է հունարեն «էկլեսիա» բառից, որը նշանակում է խորհուրդ։ Իսկ դրանցում վառվող մոմերը, որոնք անցյալում ծառայել են որպես վաղ քրիստոնյաների քարանձավները լուսավորելու միջոց, այժմ կրում են ձևական բնույթ։ Continue reading

Վահան Տերյան. անդունդից վերածնունդ

Image

Վահան Տերյան. պոեզիան

 Վահան Տերյանի բանաստեղծությունները տարբերվում են մյուս հայ գրողներից։ Զգացի, որ նրա բանաստաեղծությունները հոգեհարազատ են ինձ։

Նրա բանաստեղծությունների ժողովածուները կարծես թե հերթականորեն ցույց են տալիս գրողի մեջ տեղի ունեցած ամեն ինչը՝ սկսած անպատասխան սիրո տանջանքներից, ցնորքներից մինչև նոր կյանք, վերածնունդ։ Համարայա բոլոր մարդիկ էլ այս ամենի միջով անցնում են։ Բայց այլ է Վահան Տերյանի նկարագրած ճանապարհը։ Continue reading

Ռաբինդրանաթ Տագոր. Սիրո և կյանքի պոեմներ

Image

Ռաբինդրանաթ Տագորը հնդիկ հռչակավոր բանաստեղծ և հրապարակախոս է։ Ծնվել  Կալկաթա քաղաքում, ազնվականի ընտանիքում։ Սկսել է ստեղծագործել դեռ պատանի հասակում։ Արդեն իր առաջին պատմվածքը տպագրելուց հետո նրան սկսեցին կոչել Բենգալի տաղանդավոր գրող։ Continue reading

Մահաթմա Գանդի. Ես սիրում եմ ձեր Հիսուսին, բայց չեմ սիրում ձեր քրիստոնյաներին. նրանք այնքան տարբեր են

Image

Միայն ինձ է նախատեսված կառավարել իմ մարմինը։ Հոգին միայն կարող է ինձ տիրել այն ժամանակ, երբ ես ազատ կլինեմ երկրային ցանկություններից։ Continue reading